Օգտագործման Պայմաններ
Վերջին թարմացումը՝ Մարտ 2026
1. Ընդհանուր Դրույթներ և Համաձայնություն
Սույն Օգտագործման կանոնները հանդիսանում են իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր Ձեր և «moko.am» հարթակի միջև։ Ստեղծելով հաշիվ կամ օգտագործելով moko.am հավելվածը, Դուք ընդունում եք սույն Կանոնները: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել այս Կանոնները։
2. Ծառայությունների Բնույթը
«moko.am»-ը բացառապես տեղեկատվական և կազմակերպչական ծրագրային ապահովում է (SaaS), և նախատեսված է օրավարձով հյուրատների կառավարման գործընթացը թվայնացնելու համար: Մենք չենք հանդիսանում վարձակալության գործակալություն կամ միջնորդ:
3. Պատասխանատվության Բացառում
moko.am-ի հեղինակները կրում են ԲԱՑԱՐՁԱԿ ԶՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ հետևյալ դեպքերում.
- 1. Հյուրերի կողմից Ձեր հյուրատանը հասցված ցանկացած տիպի վնասի կամ գողության դեպքում:
- 2. Չվճարված ամրագրումների կամ ֆինասնական վեճերի համար:
- 3. Տվյալների հավաստիության կամ այլ օգտատերերի գնահատականների համար:
4. Հարկային Պարտավորություններ
Մենք որևէ առնչություն չունենք Ձեր բիզնեսի հարկային պարտավորությունների հետ: Հյուրընկալը անձամբ և ամբողջությամբ է կրում ՀՀ Պետական մարմինների առջև հարկային պարտավորությունները կատարելու պատասխանատվությունը։
5. PRO Բաժանորդագրություն
PRO գործիքակազմի համար կատարված վճարումները հանդիսանում են սպասարկման անվերադարձ վճար և ենթակա չեն վերադարձի: