Գաղտնիության Քաղաքականություն
Վերջին թարմացումը՝ Մարտ 2026
1. Ընդհանուր Դրույթներ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է «moko.am» հարթակը հավաքագրում և պահպանում Ձեր անձնական տվյալները: Օգտագործելով Հարթակը՝ Դուք ընդունում եք սույն Քաղաքականությունը և դրա բոլոր հետագա փոփոխությունները։
2. Տվյալների Հավաքագրում
Մենք հավաքագրում ենք միայն նվազագույն անհրաժեշտ տեղեկատվությունը.
- Անուն, ազգանուն և էլ. փոստ (նույնականացման համար)
- Հեռախոսահամար (ծանուցումների համար)
- Գույքային տվյալներ և վիճակագրություն
3. Տվյալների Գաղտնիություն
Ձեր տրամադրած տվյալները ԽՍՏԻՎ ԳԱՂՏՆԻ ԵՆ ՄՆՈՒՄ և չեն վաճառվում կամ փոխանցվում երրորդ անձանց: Տվյալների տրամադրումը հնարավոր է միայն օրենքով սահմանված կարգով՝ դատական ակտի առկայության դեպքում։
4. Հյուրերի Տվյալների Գաղտնագրում
Մուտքագրված հյուրերի հեռախոսահամարները պահպանվում են բացառապես միակողմանի կոդավորված (cryptographically hashed) տարբերակով: Նույնիսկ մենք չենք կարող կարդալ այդ համարները:
5. Հաշվի Ջնջում
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի պահանջել Ձեր անձնական հաշվի և բոլոր տվյալների լիարժեք ջնջում: Հաշվի ջնջումը անդառնալի գործընթաց է։